«Զաարթ» ճարտարապետական արվեստանոցը զբաղվում է ճարտարապետական բոլոր ուղղություններով, քաղաքաշինություն, տարածահատակագծային լուծումներ, միջավայրի ձևավորում և ինտերյեր։ Մեր աշխատանքի նպատակն է՝ փորձ անել մարդուն ազատելու անհարկի ավելորդից և անպետքից, տալ նրան հնարավորություն դիտարկել շուրջբոլորը այնպես, որ առաջանա նոր մտածողություն։
Հիմնված 2004 թվականին Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանի և Զոհրաբ Զուրաբյանի կողմից, արվեստանոցը առ այսօր հստակ կատարում է իր առաքինությունը ճարտարապետական մասնագիտության բոլոր շերտերում։ Գոյության ընթացքում արվեստանոցը աճել և զարգացել է լրանալով երիտասարդ և տաղանդավոր ճարտարապետներով և դիզայներներով, որոնցից յուրաքանչյուրն իր դերն ունի մտավոր և աշխատանքային լուծումներում ( ինչը մեզ հույս է տալիս, որ երիտասարդության դեպի զարգացումը մղող ուժը իրոք անսպառ է )։ Կատարված աշխատանքների աշխարհագրությունը տարածվում է տարբեր քաղաքների և երկրների միջև, ինչը հնարավորություն է տալիս սուզվել անվերջ մտքերի և յուրօրինակ
փորձի տարափի մեջ։
Մենք նայում ենք առաջ, հստակ գիտակցելով, որ ճիշտ կերպով քարը քարին դնելով․ ստեղծում ես առողջ երկիր։
Ալբերտ Զուրաբյան
Զոհրաբ Զուրաբյան
Գալինա Պողոսյան
Ջուլիանա Նաղաշյան
Աննա Նիկողոսյան
Արփինե Աբգարյան
Վարազդատ Մկրտչյան
Լալա Ղազարյան
Քրիստինա Վարդանյան
Արգինա Կոչկոյան
Ռաֆայել Գյոդակյան
Մարինե Սարգսյան
Անի Փախանյան
Իվետա Բաղդասարյան
Վարուժան Կոչկոյան