- Images
- DRAWINGS
Cafe Choice
Հասցե՝ Սայաթ-Նովա պողոտա, Երևան, ՀՀ │ Մակերես՝ 500 մ2 │
Սրճարանը գտնվում է Երևանի սրտում՝ Սայաթ-Նովա պողոտայի վրա, Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնին մոտ։ Սրճարանի ներքին հարդարման հորինվածքը ստեղծված է այնպես, որ իր գույներով, նյութերի օգտագործմամբ և ճարտարապետական լակոնիկ, բայց և յուրօրինակ ձևերով դառնա առանձնահատուկ վայր Երևանում։ Յուրաքանչյուր անկյուն ունի իրեն բնորոշ հարմարավետությունն ու տեսքը։ Տարածքի մեջտեղում գտնվում է սավառնող սեղանը, որը տրանսֆորմացվում է և ստանում հյուրերի համար հարկավոր չափը։ Ձախ կողմում է գտնվում բեմը, որն էլ անհրաժեշտության դեպքում, ևս դառնում է նստատեղ։ Կա նաև մանկական սենյակ, որը արված է նույն դիզայնի մոտեցմամբ, պարզապես ավելի փոքր մասշտաբով։